Ռոուզ Սիգգինսը (Роуз Сиггинс) Ֆիզիկապես կես մարդ է, նրա մարմինը գոտկատեղից ներքև չկա: Ռոուզը տեղափոխվում է ձեռքերի և սկեյթի միջոցով: Բայց ի տարբերություն այլ մարդկանց նա իր բնական արատի հետ համակերպվել է և ապրում է առողջ մարդու կենսակերպով:
Ռոուզը վերանորոգում է իր հին Մուստանգ մակնիշի ավտոմեքենան, նա հույս ունի, որ կքշի այն:
Դպրոց գնալու համար նրան ստիպում էին քայլել արհեստական ոտքերի վրա:
-Մինչև 9-րդ դասարան ես ստիպված էի քայլել արհեստական ոտքերի վրա, դա նման էր մղձավանջի: Բայց 9-րդ դասարանում ես որոշեցի հրաժեշտ տամ ոչ բնական ոտքերիս. Առավոտյան վերցրեցի սկեյթը նստեցի վրան և ձեռքերի օգնությամբ հասա դպրոց, դժվարությամբ բարձրացա և նստեցի աթոռիս: Համադասարանցիներս զարմացած ինձ էին նայում: Իսկ ես հպարտ էի... Ուսուցչուհիս եկավ և ինձ հարցրեց, թե արդյոք ես ոչինչ չեմ մոռացել: Իսկ ես նրան պատասխանեցի, ոչ ես իմ տնային հանձնարարությունները կատարել եմ: Ուսուցչուհիս ինձ տարավ տնօրենի մոտ և կանչեցին ծնողներիս, բայց տնօրենը հասկացավ, որ ես համառ եմ և թույլատրեց առանց <> գալ դպրոց:
Երբ լրացավ Ռոուզի 16 տարին նրա հայրը Ռոուզի համար գնեց մեքենա որը ղեկավարվում էր ձեռքերով: ...և այդպիսով քիչ թե շատ լուծվեց նրա տեղափոխվելու հարցը:

Ռոուզը հիմա ամուսնացել է Դեիվի հետ:Նրանք ունեն 2 երեխա` Լյուկուն (Люку) ով հիմա 12 տարեկան է...
...և Շելբին (Шелби)` 6 տարեկան է:
Ավելի մանրամասն իմանալու համար խորհուրդ կտամ նայեք այս տեսանյութը...