Microsoft-ի պաշտոնական կայքում արդեն հասանելի է Windows 8-ի առաջին տարբերակը, որը նախատեսված է մշակողների համար (Developer Preview): Բեռնել 32 կամ 64-բիթային տարբերակը կարելի է այստեղից: Windows 8-ը կստանա բոլորովին նոր դիզայն ու համատեղելի կլինի և՛ սենսորային, և՛ սովորական էկրանների հետ: Windows ՕՀ-ի բաժնի տնօրեն Սթիվեն Սինոֆսկու խոսքով՝ համակարգը հիմված է Windows 7-ի վրա, սակայն ավելի քիչ սարքային պահանջներ ունի: Windows 8-ը կունենա հավելվածների օնլայն խանութ: Ընդհանուր առմամբ՝ ՕՀ-ն կլինի ավելի կայուն ու հուսալի, կօգտագործի ավելի քիչ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև շատ ավելի արագ կմիանա քնած ռեժիմից հետո: Windows 8-ը համալրված կլինի նաև Internet Explorer 10 դիտարկչով և կունենա կատարելագործված պարզ ֆունկցիաներ, ինչպիսիք են ֆայլերի պատճենումը, տեղափոխումը, անվանափախումն ու հեռացումը: Windows 8-ի վերջնական տարբերակի թողարկումը սպասվում է 2012-ի երկրորդ կեսին
|