Главная » 2012»Май»31 » Փորձենք չքննադատել Աննա Առաքելյան գեղեցկուհուն
18:42
Փորձենք չքննադատել Աննա Առաքելյան գեղեցկուհուն
Այսօր blognews-ում կարդացի մի հոդված, որի հեղինակը Աննա Սմբատյանն էր: Հոդվածի հեղինակը բոլոր հնարավոր ձևերով փորձել էր ցույց տալ Միսս Հայաստան 2012 Աննա Առաքելյանի անգրագիտությունը: Միանգամից ասեմ, որ մեր գեղեցկուհին շատերի վրա թողել է լավ տպավորություն: Հարգելի հեղինակ երևի դուք ուշադիր չեք եղել հաղորդումը դիտելիս: Եթե նույնիսկ Աննան որոշ արտահայտություններ արել է ոչ անաղարտ հայերենով, դրա միակ պատճառը նա է, որ նա ապրում է Հայաստանում ընդամենը 5 տարի: Եթե գիտեք, թե ինչ է նշանակում լինել ռուսախոս, ուրեմն կհասկանաք ինձ: Կան մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում 20 տարի, բայց չեն կարողանում խոսել անթերի, անաղարտ հայերենով, որը դուք պահանջում եք Աննա Առաքելյանից: Ավելի լավ է հոդված գրեք մեր անգրագետ լրագրողների մասին, ովքեր բոլոր հնարավոր ձևերով փորձում են վարկաբեկել այս կամ այն անձին: Հարգելի Աննա Սմբատյան, եթե ձեզ պատահական հարցեր տան, դուք նույնպես կշփոթվեք և հարցին կպատասխանեք կիսահայերենով: Հոդվածում նաև նշվել էր, որ Աննա Առաքելյանը ցանկանում է իր տատիկի կարի մեքենան վաճառել երևի պայուսակ գնելու համար:Դա հոդվածի հեղինակի ուղղակի սխալ կանխագուշակումն էր: Հաղորդման ժամանակ պայուսակի մասին խոսք չի գնացել: Իսկ եթե ցանկանում եք խոսել պայուսակներից, դիմեք Սյուզի Մելիքյանին, ում պայուսակի արժեքը հավասար է մեկ մեքենայի գնի: Ամբողջ հաղորդման ընթացքում, ես բացի համեստ ու հանգիստ աղջկա կերպարից, ուրիշ բան չտեսա Աննա Առաքելյանի մեջ: Մնում է միայն հարց տալ ձեզ հարգելի հեղինակ Աննա Սմբատյան, թե ինչու է մեր մեջ այսքան շատանում ատելությունը դիմացինի հանդեպ: Մարդու արած լեզվական սխալները կարելի է ուղղել, ոչ թե քննադատել: Վերջում նշեմ, որ ես Աննա Առաքելյանի հետ ազգակցական կապ չունեմ, ուղղակի ներկայացնում եմ այն, ինչ տեսնում եմ: