
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին 3 տարով պայմանագիր է կնքել Կրասնոդարի «Կուբանի» հետ, որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության բարձագույն խմբում՝ Պրեմիեր լիգայում: Պիզելին մինչ այդ խաղում էր Դոնեցկի Մետալուրգ թիմում, որտեղ հայտնվեց 2011 թվականի ամռանը եւ մասնակցեց Ուկրաինայի առաջնության բարձրագույն խմբի խաղերին: Մարկոսի հետ միասին ուկրաինական ակումբում էին նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանն ու Գեւորգ Ղազարյանը: Կրասնոդարի Կուբանը ներկայում ընթանում է Ռուսաստանի առաջնության 8-րդ տեղում: Հիշեցնենք, որ առաջնությունը ներկայում ձմեռային ընդմիջման շրջանում է, քանի որ Ռուսաստանն անցում կատարեց աշուն-գարուն մրցակարգի: Կրասնոդարի Կուբանի հետ Պիզելիի պայմանագրի մասին հաղորդել է ակումբի պաշտոնական կայքը, որտեղ նշված է, որ թիմի ղեկավարությունը երկար ժամանակ հետեւել է Մարկոսի խաղին, իսկ Կուբանի մարզիչ Պետրեսկուն ներկա է գտնվել 2011 թվականի հունիսի 4-ին կայացած Ռուսաստան-Հայաստան Եվրո 2012-ի ընտրական հանդիպմանը: Հիշեցնենք, որ մեր թիմն այդ խաղում պարտվեց 1:3 հաշվով, թեեւ հաղթում էր 1:0: Ի դեպ, այդ միակ գոլը խփեց հենց Մարկոս Պիզելին: Հիշեցնենք նաեւ, որ Կրասնոդարում է խաղում նաեւ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Յուրա Մովսիսյանը: Սակայն նա խաղում է ոչ թե Կուբանում, այլ Կրասնոդարի «Կրասնոդար» թիմում:
|