Ինչպես եւ սպասվում էր, 2011-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:Պատվավոր կոչման հավակնորդներից էին նաև Չավին` Բարսելոնայից եւ Կրիշտիանու Ռոնալդուն` Մադրիդի Ռեալից:
Սա Մեսսիի անցնող տարվա հինգերորդ նման պարգեւն էր. 2011-ին Մեսսին Բարսելոնայի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի չեմպիոն, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր:
Ավելացնենք, որ ըստ armsport.am-ի, Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հայտնի է դարձել նաեւ 2011թ.-ի լավագույն կին ֆուտբոլիստը. պատվավոր կոչմանն արժանացավ ճապոնուհի Օմարե Սավան:
Տարվա լավագույն մարզիչը իսպանական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Իսկ Ճապոնիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Նորիո Սասակին ճանաչվեց կանանց ֆուտբոլի 2011թ.-ի լավագույն մարզիչ:
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոյի ժամանակ 2011-ի լավագույն գոլ ճանաչվեց Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» հարձակվող Նեյմարի գոլը, որը նա խփել էր «Ֆլամենգոյի» դարպասը: