
Facebook սոցիալական ցանցի օգտաատերերից Ջորջ Բարբառը/George Barbar/ հաղորդագրություն է տարածել` զգուշացնելով, որ թուրքերի կողմից հայ օգտատերերի էջերն ու հաշիվները ցանկացած պահի կարող են ենթարկվել հակերային հարձակման։ Տհաճ անակնկալից խուսափելու համար օգտատերը մի քանի ցուցում է տվել, թե ինչպես կարելի է խուսափել նման հարձակումից։ Նշվում է, որ հակերները 99%–ով կեղծում են օրիգինալ էջերը, ապա հաղորդագրություն ուղարկում, թե եթե ցանկանում եք, որ ձեր հաշիվներն ու էջերը չարգելափակվեն վերստին մուտքագրեք գաղտնաբառը, որն անելուց հետո հակերը անմիջապես իմանում է գաղտնաբառն ու էջը դարձնում իր սեփականությունը։ Իսկ անհայտ անձի կողմից ուղարկված նկարի, երգի, ֆիլմի կամ այլ էջի լինքի միջոցով համակարգիչ մուտք է գործում վիրուս, ինչը թույլ է տաալիս հակերին տիրանալ համակարգչի ողջ տեղեկատվությունը՝ այդ թվում գաղտնաբառերին։ Հակերների հարձակումից խուսափելու համար պարզապես խորհուրդ է տրվում չդիտել անծանոթ օգտատերերի ուղարկած էջերը։
|