Հայկական դրոշը Հայաստանի հանրապետության պետական խորհրդանիշն է: Դրոշը երեք հավասար հորիզոնական զոլերով ուղղանկյուն պաստառ է, վերևում`կարմիր, մեջտեղում`կապույտ, ներքևում`նարնջագույն: Այս գույները դարեր շարունակ նույնացվել են հայ ազգի հետ: Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ օգոստոսի 24-ին`Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Իսկ 2006թ հունիսի 15-ին Հայաստանի հանրապետության Ազգային ժողովն ընդունել է նոր՝ «Հայաստանի հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը: Գոյություն ունեն այս գույների մի շարք մեկնաբանություններ, որոնցից առավել ընդունելի է հետևյալը. կարմիր գույնը խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար հայերի հեղած արյունը, կապույտը երկրի բնությունն է, նարնջագույնը` ազգային խիզախությունն ու աշխատասիրությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի հանրապետության Սահմանադրությանը, ապա այստեղ հաստատված է գույների հետևյալ նշանակությունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի հարատև պայքարըգոյության, քրիստոնեական հավատքի, Հայաստանի ազատության և անկախության համար, կապույտըխորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, նարնջագույնը խորհրդանշում էհայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը: Ի դեպ, հարկ է նշել, որ քանզի ՀՀ կառավարությունը չի հստակեցրել դրոշի կարմիր, կապույտ և նարնջագույն երանգները, օգտագործվում են միաժամանակ երկու տարբերակները: