Երեկ տեղի ունեցան Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ վերջին պատասխան խաղերը: Բարսելոնան 2-1 հաշվով հաղթեց Օսասունային: Առաջին գոլը խփեց Օսասունայի հարձակվող Լեկիչը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկան Ալեքսիս Սանչեսն ու Սերխի Ռոբերտոն: Հիշեցնենք, որ առաջին խաղում Բարսելոնան հաղթել էր 4-0 հաշվով: Մյուս խաղում Ատլետիկը 4-0 հաշվով հաղթեց Ալբաստեին: Առաջին խաղն ավարտվել էր 0-0: Այսպիսով 1/4 եզրափակիչում Ռեալն ու Բարսելոնան կրկին խաղալու են իրար դեմ: Առաջին խաղը կայանալու է հունվարի 18-ին Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ 1 շաբաթ հետո Նոու Կամպում:
1/4 եզրափակիչ մյուս զույգերը՝
Վալենսիա-Լևանտե
Միրանդես-Էսպանյոլ
Ատլետիկ-Մալյորկա
Նշենք, որ կիսաեզրափակիչում Ռեալ-Բարսելոնա զույգի հաղթողը խաղալու է Վալենսիա-Լևանտե զույգի հաղթողի, իսկ Միրանդես-Էսպանյոլ զույգի հաղթողը՝ Ատլետիկ-Մալյորկա զույգի հաղթողի հետ: