Թարմություն
Среда, 23.07.2025, 07:02
Բարի Գալուստ

Ես օդնոկլասնիկում

ԺԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


Remas-blog

AEdmonblog

Vipmutq

Vipblogbeast

Chagarner

Hayklan

Arm-planet

Kayfmp333

Temblog

Akajter

Armweb

Aparanblog

Mer-blog

Brass


Օնլայն պիստալետ


Играть онлайн здесь

ՔԱՆԻՍՆ ԵՆ ՕՆԼԱՅՆ

Զվարճալի Խաղ

կիտ կաթ

Չատ

ԳՈՎԱԶԴ

Ծրագրեր եվ Խաղեր

Главная » 2012 » Май » 15 » Ես արդեն երեխա չեմ…
17:21
Ես արդեն երեխա չեմ…

Շատ հաճախ երեխային շրջապատող մեծահասակները տարված լինելով, իրենց կողմից երեխային ներկայացվող պահանջներով և նրան վստահված պարտականություններով, իրենց ուշադրությունից դուրս են թողնում այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին երեխայի ձեռքբերումներն են: Այս հանգամանքը հատկապես արդիական է դառնում դեռահասության տարիքում:
Մեծահասակները հաճախ ջանք ու եռանդ չեն խնայում սովորեցնելու դեռահասին իր -ի արտահայտման հնարավոր , իրենց` մեծահասակների համար կարևորվող տարբեր դրսևորումներ, մինչդեռ դեռահասի ինքնադրսևորման իրական , դեռահասի համար ցանկալի ուղիները հաճախ մնում են ստվերում, մեծահասակների կողմից չհասկացված և չկարևորված: Դեռահասի համար չափազանց կարևոր է, որ իրեն շրջապատող և իր համար նշանակալի մեծահասակները հետաքրքրված լինեն իր ձեռքբերումներով, իր գործերով, կարևորեն դրանք ու խրախուսեն իր հետագա քայլերը, անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամություն դրսևորեն` չսահմանափակելով իր ինքնուրույնությունն ու որոշումներ ընդունելու ազատությունը: Դեռահասը լեցուն է էներգիայով, բայց շատ հաճախ նրա համար դժվար է ճիշտ օգտագործել այն, ու հենց այդ էներգիայի ճիշտ ուղղորդման հարցում է, որ պետք է աջակցեն նրան մեծահասակները: Սակայն կարևոր է, որ այդ ուղղորդումը կատարվի դեռահասի, այլ ոչ թե մեծահասակի հետաքրքրություններից դրդված և ոչ մի դեպքում չանտեսվի դեռահասի անհատականությունը: 
Դեռահասն իր հետաքրքրությունների շրջանակն ունի և հաճախ նախընտրում է հասակակիցների շրջապատը: Դա բնական է և ամենևին չի նշանակում, որ նա մերժում է կամ անտեսում իր ընտանիքը: Տարիքային այս փուլում հասակակիցները նրա կյանքում շատ մեծ տեղ են գրավում և կարևոր է, որ դեռահասի ծնողները ոչ թե սկսեն նրա ընկերների հետ ու ամեն կերպ սահմանափակեն նրանց հետ դեռահասի շփումը, այլ հաղորդակցման ընդհանուր եզրեր գտնեն նաև դեռահասի ընկերների հետ, հստակ գիտակցելով, որ երեկվա երեխան այսօր արդեն այլ հետաքրքրություններ ու հավակնություններ ունի և անհնար է անընդհատ վերահսկել նրան: 
Դեռահասի վստահությանն արժանանալու համար կարևոր է կատարել տրված խոստումները:Հակառակ դեպքում մենք ոչ միայն վատ օրինակ ենք ծառայում նրա համար, այլև կորցնում ենք դեռահասի հետ վստահելի հարաբերություններ ունենալու հնարավորությունը:Դեռահասի արժեքային համակարգի ձևավորման հարցում կարևոր նշանակություն ունի նաև ընտանիքում դեռահասին ներկայացվող պահանջների միասնականությունը:Դեռահասն ավելի շատ հակված է որոշ իրավունքների ձեռք բերմանը, քան թե կոնկրետ հարցերում պատասխանատվություն ստանձնելուն: Հաճախ, երբ դեռահասն զգում է, որ իրենից ակնկալիքները շատ են, գտնում է իրենմեծահասակի և թաքնվում նրա թիկունքում: Այդ իսկ պատճառով, դեռահասի կողմից հարաբերությունների նոր համակարգի և այդ հարաբերություններում իր դերի գիտակցման համար խիստ կարևոր է մեծահասակի կողմից ներկայացվող պահանջների փաստարկումը: Պահանջների ուղղակիորեն ներկայացումն ու պարտադրումը, որպես կանոն մերժվում են դեռահասի կողմից:Այնպես որ, հարգելի մեծահասակներ, եկեք փորձենք հնարավորինս ներդաշնակ դարձնել մեր հարաբերությունները և խուսափենք առանց այն էլ բարդ տարիքային փուլում արհեստական դժվարություններ ստեղծելուց, չէ որ դեռահասության տարիքում երեխան առավել քան երբևէ մեր աջակցության ու նրբանկատ վերաբերմունքի կարիքն ունի: 



Просмотров: 453 | Добавил: SarO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Copyright MyCorp © 2025
Бесплатный конструктор сайтовuCoz