Աֆրիկյան Ալժիր պետությունում ձյուն է եկել: Եկած անձրևախառն ձյունը մեծ տրանսպորտային խնդիրների պատճառ է դարձել: Երկրի որոշ ճանապարհներ ամբողջությամբ փակվել են: Բազմաթիվ մարդիկ, որոնք սովոր չեն նմանատիպ ցուրտ եղանակի ստիպված են մնալ տանը: Մայրաքաղաքի օդանավակայանում հետաձգվել է ավելի քան 100 թռիչք: Ըստ օդերևութաբանների Ալժիրում եղանակը կպահպանվի մինչև շաբաթ օրը: