Իսկապես վերջին 2 շաբաթներում զարմանալի բաներ են կատարվում Գուգլի որոնումների վիճակագրության մեջ: 2 շաբաթվա ընթացքում Anjela Sargsyan և այս անվան հետ կապված մնացած բոլոր գրելաձևերը գրավել են Google-ի Հայաստանյան որոնումների առյուծի բաժինը: Հետաքրքիր է, որ այդ ցուցակում կան ինչպես Angela Sargsyan և Anjela Sargsyan բառերը (g և j), այնպես էլ հայերեն տառերով տարբերակները: Գոնե այս փաստը կարող է մեզ մխիթարել, որ հայերը ինչ-որ չափով սկսել են հայերեն տառերով որոնումներ կատարել: Ներկայացնում եմ վերջին ամսվա ընթացքում Հայաստանում Google որոնողական համակարգի կողմից ամենաշատ որոնվող 10 արտահայտությունները, որտեղ ցուցակի կեսը վերը նշված որոնումներն են, իսկ մյուս մասում կարելի է առանձնացնել djvar aprust որոնումը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչքան սերիալասեր ազգ են մենք:
1. angela 2. angela sargsyan 3. anjela sargsyan 4. անժելա 5. անժելա սարգսյան 6. barcelona 7. iphone 5 8. real madrid 9. футбол 10. djvar aprust
|